Այսեն (Չիլի)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այսեն (այլ կիրառումներ)
Կոմունա | ||
---|---|---|
Այսեն | ||
Aisén | ||
Երկիր | Չիլի | |
Տարածաշրջան | Այսեն | |
Նահանգ | Այսեն | |
Համայնք | Այսեն | |
Ալկալդ | Marisol Martínez Sánchez | |
Հիմնադրված է | 1928 թ. | |
Մակերես | 29796,4 կմ² | |
ԲԾՄ | 8 մ | |
Խոսվող լեզուներ | իսպաներեն | |
Բնակչություն | 25 011 մարդ (2007) | |
Խտություն | 0,89 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Aisenino | |
Ժամային գոտի | UTC-4, ամառը UTC-3 | |
Հեռախոսային կոդ | 67 | |
Փոստային դասիչ | 6000000 | |
Պաշտոնական կայք | puertoaysen.cl | |
| ||
Այսեն (իսպ.՝ Aisén), կոմունա Չիլիում։ Վարչական կենտրոնը Պուերտո Այսեն քաղաքն է։ Բնակչությունը՝ 25011 մարդ (2007)։ Քաղաքը և կոմունան մտնում են Այսեն պրովինցիայի և Այսեն դել Խեներալ Կարլոս Իբանիես դել Կամպո մարզի մեջ։
Կոմունայի տարածքը՝ 29 796 կմ²։ Բնակչության խտությունը՝ 0,89 մարդ/կմ²։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պուերտո Այսեն քաղաքը գտնվում է մարզի վարչական կենտրոն՝ Կոյայկե քաղաքից 53 կմ հյուսիս-արևմուտք։ Կոմունան սահմանակից է՝
- հյուսիսում՝ Սիսնես կոմունայի
- արևելքում՝ Կոյայկե, Չիլե Չիկո, Ռիո Իբանիես կոմունաների
- հարավում՝ Տորտել կոմունայի հետ։
Կոմունայից արևմուտք գտնվում է Խաղաղ օվկիանոսը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ մարդահամարի տվյալների, որն անց է կացվել Վիճակագրության ազգային ինստիտուտի կողմից, կոմունայի բնակչությունը կազմում է 25011 մարդ, որոնցից 13255-ը՝ տղամարդ և 11756-ը՝ կին։
Կոմունայի բնակչությունը կազմում է Այսեն դել Խեներալ Կարլոս Իբանիես դել Կամպո մարզի ընդհանուր բնակչության 24,91%-ը, ընդ որում՝ 10,1%-ը՝ ապրում է գյուղական, իսկ 89,9%-ը՝ քաղաքային բնակավայրերում։
Գլխավոր բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պուերտո Այսեն (քաղաք) - 16936 բնակիչ
- Վիլյա Մանիգուալես (գյուղ) - 1401 բնակիչ
- Պուերտո Չակաբուկո (գյուղ) - 1243 բնակիչ